15:14   26-10-2020
Կրեմլում մեկնաբանել են Թրամփի՝ Արցախում հրադադարի մասին հայտարարությունը
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Արցախում հրադադարի մասին ԱՄՆ-ի հայտարարությունը, հայտարարել է, որ այդ հակամարտությունը չպետք է մրցակցության վայր լինի, գրում է ria.ru-ն։

«Սուր փուլում գտնվող արցախյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող ինչ-որ մրցակցության վայր լինել»,- պատասխանել Է Պեսկովը այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում հրադադարի մասին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությանը։

«Բնականաբար, Ռուսաստանը, որպես խմբի (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը»,- ասել է Պեսկովը։

Loading...