15:59   26-10-2020
Image Description
Պուտինը հայտնել է ՌԴ-ի՝ երկրի եվրոպական հատվածում 9M729 հրթիռներ չտեղակայելու պատրաստակամության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է երկրի եվրոպական հատվածում 9M729 հրթիռներ չտեղակայելու պատրաստակամության մասին, սակայն զգուշացրել է նաև, որ դա հնարավոր է միայն ՆԱՏՕ-ի երկրների կողմից հատուկ քայլերի դեպքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նախագահն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է բարեխղճորեն շարունակել զերծ մնալ երկրի եվրոպական մասում 9M729 հրթիռներ տեղակայումից, ինչը Վաշինգտոնն ավելի վաղ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի խախտում էր անվանել։

Աղբյուրը մանրամասնում է, որ դրա դիմաց ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ն պետք է բացառի Միջազգային գործերի գծով ռուսական խորհրդի պայմանագրով նախապես արգելված զինատեսակների տեղակայումը Եվրոպայում։ 

Ռուս ղեկավարը նաև առաջարկել է «եղած մտահոգությունների վերացման համար փոխադարձ ստուգման տարբերակներ դիտարկել։ Մասնավորապես խոսքը՝ Եվրոպայում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի ռազմակայաններում Mk 41 կայանքներով Aegis Ashore համալիրների, ինչպես նաև ՌԴ Կալինինգրադի մարզում 9М729  հրթիռների ստուգումների մասին է, որի նպատակը այնպիսի զինատեսակների բացակայության հաստատումն է, որոնց հատկանիշների և դասակարգման շուրջ կողմերը չէին կարող համաձայնության գալ։ 

Loading...