19:56   26-10-2020
Ամեն տղամարդ պետք է ոտքի կանգնի և գնա իր զինկոմիսարիատ. սա իմ հրամանն է. Նիկոլ Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Այսօր մեր երկրում պետք է «թասիբը» եռար: Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պետք է «թասիբի» կաթսա լինեին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սփյուռքն, իմիջիայլոց, եռում է, ինչի կապակցությամբ ուզում եմ գլուխ խոնարհել: Հայաստանում «թասիբը» դեռ այդքան չի եռում: Մեր կանայք մեր տղամարդկանց պետք է ասեն, որ այս իրավիճակում երկմտությունը չի ներվելու: Կանայք ոչ թե պետք է հետ պահեն իրենց ամուսիններին, որդիներին, այլ՝ ընդհակառակը: Պահանջում եմ, որ ՀՀ ցանկացած քաղաքացի ենթարկվի իմ կոչին, իմ հրամանին և որոշմանը՝ հասկանալով, որ մյուս կողմից ես եմ ժողովրդի ծառան: Իմ հրամանն այն է, որ ամեն տղամարդ հենց հիմա ոտքի կանգնի և գնա իր զինկոմիսարիատ: Սա իմ հրամանն է, և կանանց խնդրում եմ քաջալերել: Թող իրենք էլ ջոկատներ կազմեն: Սա հազարամյա կռիվ է », - ասաց գործադիրի ղեկավարը:

Loading...