20:40   26-10-2020
Պատերազմը հասավ իմ խրամատ. Հարություն Ստեփանյանը քայլեց դեպի անմահություն.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

2003 թվականի դեկտեմբերի 5-ն էր, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը պատրաստվում էր առաջին մենահամերգին. դա այն ժամանակներն էր, երբ համերգասրահները չէին ջեռուցվում, դահլիճները հազվադեպ էին լեցուն լինում: Ներկայացումից հաշված ժամեր առաջ հայտնվեց մի երիտասարդ՝ կրակոտ ու հախուռն, առաջարկելով նկարահանել համերգը: Այն ժամանակ դա թանկ հաճույք էր, որի մասին անգամ չէինք էլ մտածել, քանի որ չունեինք դրա հնարավորությունը: Պարզվեց՝ երիտասարդը պատրաստ է անվճար տեսագրել մեր համերգը: Երեք օր հետո նույն երիտասարդից զանգ ստացա, առաջարկում էր հանդիպել և ստանալ տեսաերիզները: Այդ տղան Հարություն Կամոյի Ստեփանյանն էր: Նա այնտեղ էր, ուր ազգային գործ կար, նա այնտեղ էր, ուր տեսնում էր նվիրում: Հոկտեմբերի 19-ին պատերազմը հասավ իմ խրամատ: Կարինի տարեգիրը՝ Հարություն Կամոյի Ստեփանյանը քայլեց դեպի անմահություն:

«Կարին» խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ով ժամանակավոր վերադարձել է ռազմաճակատից, պատմում է իր զինակից ու գաղափարակից ընկերոջ՝ Հարություն Ստեփանյանի մասին:

Loading...