09:10   29-10-2020
Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան թշնամին վերսկսել է «Սմերչ» համալիրներից հրթիռակոծել Ստեփանակերտը, Շուշին և հարակից բնակավայրերը․ ՊԲ-ն ոչնչացրել է հերթական «Բայրաքթար» անօդաչուն
Թողնել մեկնաբանություն

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ:

Loading...