09:13   29-10-2020
ՊԲ-ն թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածներում, թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ․ Վահրամ Պողոսյան
Թողնել մեկնաբանություն

Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ղեկավարի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ»,-գրել է մամուլի խոսնակը։

Loading...