09:44   29-10-2020
Իրանի փոխարտգործնախարարը Բաքվում սկսել է ներկայացնել Արցախի հիմնախնդրի կարգավորման ծրագիրը
Թողնել մեկնաբանություն

Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին հոկտեմբերի 28-ին ժամանել է Բաքու, որտեղ սկսել է Արցախի հակամարտության կարգավորման ծրագրի ներկայացումը:

Ինչպես փոխանցում «ԻՐՆԱ» գործակալությունը, Բաքվում իրանցի պաշտոնյան հանդիպում է անցկացրել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետո: Նա նաև բանակցություններ է վարել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետո:

Իրանցի դիվանագետը Արցախի հակամարտությունը քննարկել է երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ:

Loading...