12:03   29-10-2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում
Թողնել մեկնաբանություն

Արցախում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Դյուժարիկն ասել է, որ խստորեն դատապարտում են բոլոր հարձակումները խաղաղ բնակավայրերի վրա, այդ թվում՝ Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի գնդակոծումը:

«Նման հարձակումների համար ոչ մի արդարացում չի կարող լինել: Մենք կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը, որի մասին պայմանավորվել են, և լիովին կատարել իրենց պարտավորությունները ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները», - ավելացրել է խոսնակը:

Loading...