12:16   29-10-2020
Image Description
Մերկելը կոլապս է կանխատեսել Գերմանիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի կառավարությունը նոր խիստ կարանտին է մտցնում բնակիչների համար: Ըստ Reuters-ի` կարանտինը կսկսվի նոյեմբերի 2-ից:

Եթե ​​ոչինչ չձեռնարկվի, ասել է նա, գերմանական առողջապահական համակարգում կոլապս տեղի կունենա:

«Սրանք կոշտ միջոցներ են»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Նա շեշտել է, որ իշխանությունները երկու շաբաթվա ընթացքում կվերանայեն ընդունված յուրաքանչյուր սահմանափակիչ որոշման արդյունավետությունը:

Նոր սահմանափակումների թվում է բարերի, ռեստորանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակումը: Դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաեւ խանութները բաց կմնան, սակայան`  սոցիալական հեռավորության խիստ պահպանմամբ:

Մերկելը հայտարարել է բնակչությանն աջակցության նոր միջոցառումների մասին: Փոքր բիզնեսի կրած կորուստները կփոխհատուցվեն` սովորականից մինչեւ 75 տոկոսի չափով:

Կանցլերն ընդգծել է, որ իշխանությունների գլխավոր նպատակն է հնարավորինս խուսափել երկրի տնտեսությանը սպառնացող վնասներից:

 

Loading...