12:21   29-10-2020
Տավուշի մարզում աշխարհազորհի ստեղծման գործընթացը մեկնարկել է
Թողնել մեկնաբանություն

Հանրապետությունում աշխարհազորի օրենսդրության ստեղծմանը զուգահեռ՝ Տավուշի մարզում արդեն ստեղծվել են առաջին աշխարհազորային ստորաբաժանումները։ Թշնամու հետ 350 կմ սահման ունեցող Տավուշում դա խիստ անհրաժեշտություն է, հատկապես՝ պատերազմական իրավիճակում: Սահմանամերձ գյուղերը, նաև աշխարհազորի շնորհիվ, կդառնան ավելի ապահով ու անվտանգ:

«ՀՀ վարչապետի կոչից հետո Տավուշի մարզում սկսվեց ակտիվանալ կամավորական ստորաբաժանումների ստեղծումը. վերջին օրերի ընթացքում մենք կարողացանք ձևավորել առաջին մեծ ստորաբաժանումը՝ բաղկացած 3 վաշտից, որոնք այս օրերին զբաղված են մարտական և կրակային պատրաստությամբ: Այսպիսի խոշոր մի քանի ստորաբաժանում ևս կստեղծվեն, որոնք կզբաղվեն և սահմանային գոտու ամրապնդման աշխատանքներով, և զինված ուժերին համակողմանի աջակցությամբ: Սրանով հիմք է դրվում նաև աշխարհազորի ստեղծմանը»,- ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան:

Loading...