14:15   29-10-2020
Սիրիա է ուղարկվել Արցախի մարտերում սպանված 25 վարձկանի դի. SOHR
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի ակտիվիստները տեղեկություն են ստացել Արցախի հակամարտության գոտուց 25 սիրիացի վարձկանների դիերի՝ հայրենիք տեղափոխման մասին: Վարձկանները սպանվել են Արցախում մարտերի ժամանակ:

Հարկ է նշել, որ նրանց դիերը Սիրիա են բերվել Հալեպի հյուսիսում Հուր Կիլիս զինվորական սահմանով:

Ըստ Կենտրոնի տվյալների՝ սեպտեմբերից մինչ այժմ Թուրքիայի աջակցությամբ ռազմաճակատ ուղարկված և այնտեղ սպանված գրոհայինների ընդհանուր թիվն առնվազն 217 է,: Նրանցից 163-ի մարմինները բերվել են Սիրիա, մինչդեռ մյուսների դիերը շարունակում են մնալ Ադրբեջանում:

Loading...