15:33   29-10-2020
Նիցցայի քաղաքապետն «իսլամական ֆաշիզմ» Է որակել եկեղեցու դեմ հարձակումն ու կարգադրել ժամանակավորապես փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները
Թողնել մեկնաբանություն

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ արյունալի հարձակումը քաղաքի եկեղեցում կատարել Է արմատականացած մուսուլմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա «Ալլահ աքբար» Էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն Էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,-Էստրոզին պատմել Է լրագրողներին: Տեղի ունեցածը նա բնութագրել Է որպես «իսլամական ֆաշիզմի» դրսևորում:
«Հարկավոր Է, որ մենք ամեն գնով արմատախիլ անենք իսլամական ֆաշիզմը երկրի ամբողջ տարածքում»,-հայտարարել Է քաղաքապետը:
Նա հայտնել Է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել Է քաղաքում ժամանակավորապես փակել բոլոր քրիստոնեական եկեղեցիները և պաշտամունքի մյուս վայրերը: Նաև լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն այդ օբյեկտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Սկզբում Էստրոզին հայտնել Էր, որ հարձակման հետևանքով զոհվել Է երկու մարդ, իսկ մեկն օրհասական վիճակում Է: Սակայն հետո նա հաղորդել Է երեք զոհվածի մասին: Բացի այդ, հոսպիտալացվել Է հարձակվողն ինքը: Նրա վիճակը գնահատվում Է որպես ծանր:

Loading...