18:04   29-10-2020
Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է. Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչ
Թողնել մեկնաբանություն

Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

«Մինչև կեսօր իրավիճակը բնակավայրերում լարված էր: Արցախի տարբեր քաղաքներում օդային տագնապներ են եղել` Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, նաև մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն էին աշխատում: Ստեփանակերտը հակառակորդը մի քանի անգամ հրթիռակոծել է, բայց ավերածություններ և մարդկային կորուստներ չկան»,- ասաց Թադևոսյանը:

Հակառակորդը կեսգիշերից հետո և վաղ առավոտյան թիրախավորել էր Շուշի քաղաքը, որի հետևանքով կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:

Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել նաև Ստեփանակերտը և հարակից խաղաղ բնակավայրերը: Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում:

Loading...