19:43   29-10-2020
Մեր պայքարը անտրտունջ կամավորի պայքար է. ամեն բան կհաղթահարենք հանուն մեր չբանակցվող նպատակի՝ հաղթանակի. Արմինե Հայրապետյան
Թողնել մեկնաբանություն

«Ես անուն չունեմ» երգի հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը ասում
է՝ այս օրերին առավել քան արդիական է երգը. բոլորս նույն մարդն ենք, նույն անունով՝
կամավորական, գործում ենք նույն կերպ, նույն նպատակով՝ պաշտպանել հայրենիքը հանուն
երեխաների անխռով մանկության, տատիկ-պապիկների անարցունք կյանքի, որդեկորույս մայրերի
սփոփանքի:  Ցավալի է, երբ այս նպատակների կատարման
ճանապարհին հանկարծ վախի կամ պարտվողականության տրամադրություններ են ստեղծվում. մարդուն
հատուկ բոլոր թուլությունները պետք է հաղթահարենք հանուն մեր բարձրագույն, չբանակցվող
նպատակի: Խուճապային տրամադրություն ունենում են նրանք, որ ոչինչ չեն անում. Այդպիսիք,
իհարկե, քիչ են: Անգամ լուցկու հատիկի չափ արած գործը հնարավորություն է հանգիստ խղճով
քնելու:

Loading...