09:37   30-10-2020
Հռոմի պապը դատապարտել է Ֆրանսիայում զինված հարձակումը
Թողնել մեկնաբանություն

Վատիկանը դատապարտել է Նիցցա քաղաքում զինված հարձակումը՝ հայտարարելով, որ ահաբեկչությունը և բռնությունն անընդունելի են, գրում է Reuters գործակալությունը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մամուլի քարտուղար Մատեո Բրունիի հայտարարության մեջ նշվում է, որ Հռոմի պապն աղոթում է Նոտր Դամ եկեղեցում զոհվածների համար։

«Նա աղոթում է զոհերի և նրանց մերձավորների համար, որպեսզի բռնությունը դադարի, որպեսզի մենք կարողանանք կրկին միմյանց վերաբերվել որպես եղբայրների և քույրերի, այլ ոչ թե որպես թշնամիների, և որպեսզի ֆրանսիացի սիրելի ժողովուրդը կարողանա միավորվել՝ չարի դեմ բարությամբ պայքարելու համար»,- ասել է նա:

Loading...