09:46   30-10-2020
«ՆԱՏՕ-ն աջակցում է իր դաշնակից Ֆրանսիային»․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Նիցցա քաղաքում տեղի ունեցած զինված հարձակումը
Թողնել մեկնաբանություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցած զինված հարձակումը։

«Ես դատապարտում եմ Նիցցա քաղաքում տեղի ունեցած սարսափելի հարձակումը։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի հարազատներին և ֆրանսիացի ժողովրդին։ Ատելությունը տեղ չունի մեր հասարակություններում, և ՆԱՏՕ-ն աջակցում է իր դաշնակից Ֆրանսիային»,- Twitter-ում գրել է Ստոլտենբերգը։

Loading...