09:57   30-10-2020
«Ոչ մի երկիր չի կարող համակերպվել իսլամական ահաբեկչական գործողությունների հետ». Թրամփը իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիային
Թողնել մեկնաբանություն

Ոչ մի երկիր չի կարող համակերպվել իսլամական ահաբեկչական գործողությունների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մեր սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են։ ԱՄՆ-ն համերաշխ է այս ճակատամարտում իր ամենահին դաշնակիցի հետ։ Իսլամական ահաբեկչական նմանատիպ գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել։ Ոչ մի երկիր չի կարող համակերպվել նման գործողությունների հետ»,- գրել է նա Twitter-ում։
Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը, իր հերթին, գրել է, որ «իսլամական ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՄՆ-ն աջակցում է Ֆրանսիային»։

Loading...