12:28   30-10-2020
ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը. լրատվամիջոցներ
Թողնել մեկնաբանություն

Սիրիական բանակը և իրանամետ աշխարհազորայինները Ռուսաստանի լայնածավալ օդային աջակցությամբ շարունակում են մաքրել այն շրջանները, որտեղ գործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբերը: Խոսքը Համա, Հոմս, Ռաքա, Դեյր էլ Զոր նահանգների գյուղական վայրերի մասին է, հաղորդում է EADaily-ն՝ լիբանանյան Al-Masdar News գործակալությանը հղումով:
Նշվում է արաբական հանրապետությունում ռուսական զորքերի մոտ 20 կործանիչ-ռմբակոծիչների, ինչպես նաև Սիրիայի ՌՕՈւ մի քանի ուղղաթիռների գործարկման մասին, որոնք հարվածներ են հասցնում դիրքերի ուղղությամբ Ռաքա նահանգի անապատում և Համա նահանգի արևելքում:
Խոսքը տասնյակ սպանված ահաբեկիչների մասին է, որոնք նշված շրջաններում գործում էին առանձին շարժական խմբերով:

Loading...