12:39   30-10-2020
Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչը գնահատել Է ամերիկա-չինական հարաբերությունների հեռանկարները
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի եւ ԱՄՆ-ի կապերի լիակատար խզումն իրատեսական չԷ եւ ոչ ոքի օգուտ չի բերի: Այդ մասին հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել Է Չինաստանի կոմկուսի կենտկոմի տնտեսական եւ ֆինանսական հարցերի կենտրոնական հանձնաժողովի գրասենյակի փոխղեկավար Հան Վենսյուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կապերի լիակատար խզումը» բացարձակապես իրատեսական չԷ, դա օգուտ չի բերի ո՛չ Չինաստանին, ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ ամբողջ աշխարհին»,-հայտարարել Է Հան Վենսյուն: Նրա խոսքով՝ ներկայում, երբ «գլոբալ գյուղն» ավելի ու ավելի փոքր Է դառնում, Չինաստանն ու ԱՄՆ-ը դարձել են աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները, եւ նրանց տնտեսական կապերը որոշվում են նրանց տնտեսական կառույցների փոխադարձ լրացվելիությամբ եւ համաշխարհային տնտեսության բացահայտ լինելով: «Իրականում այժմ Էլ ավելի քիչ են նրանք, ովքեր իսկապես ցանկանում են կապերը խզել, եւ Էլ ավելի շատ են նրանք, ովքեր անկեղծորեն ցանկանում են համագործակցել»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...