12:44   30-10-2020
Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել Է 47-ամյա տղամարդու Նիսի ահաբեկչության հետաքննության շրջանակում
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիացի իրավապահները ձերբակալել են 47-ամյա տղամարդու Նիսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակում: Հոկտեմբերի 30-ին այդ մասին հաղորդել Է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել Է հոկտեմբերի 29-ի երեկոյան: Նրան կասկածում են, որ նա Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա հարձակումից մեկ օր առաջ շփվել Է ահաբեկչություն իրականացրածի հետ: Ձերբակալվածի ինքնության մասին այլ տեղեկատվություն չեն հայտնում:

Loading...