12:58   30-10-2020
ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է արել զերծ մնալ արցախյան հակամարտությանը միջամտելուց
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։
Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Երևանը և Բաքուն պետք է կատարեն Արցախում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները, ասված է հայտարարության մեջ։
«Երկու երկրների ժողովուրդները մեծ կորուստներ են կրել, ընդ որում՝ Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է ռազմական հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը։
Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին ձեռնպահ մնալ միջամտությունից և Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու հարցում միանալ ԱՄՆ-ի ջանքերին», - նշել է Օ'Բրայենը։

Loading...