13:31   30-10-2020
Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը Թուրքիայի կողմից Արցախի հակամարտության գոտի ահաբեկիչներ ուղարկելու մասին ռեպորտաժ է պատրաստել
Թողնել մեկնաբանություն

Իրանի պետական հեռուստառադիոընկերության թղթակիցը ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից Արցախի հակամարտության գոտի ահաբեկիչներ ուղարկելու մասին:
Ռեպորտաժում ասվում է, որ Արցախի մարտական գործողությունների գոտում ահաբեկչական խմբերի ներկայությունը վտանգում է կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը:
Թղթակիցը նշում է, որ հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ Արցախի պատերազմին մասնակցելու նպատակով Թուրքիան ուղարկում է ահաբեկչական ուժեր , որոնք ավելի վաղ Թուրքիայի հովանու ներքո կռվել են Սիրիայի կառավարության և ժողովրդի դեմ։
«Թուրքիան մտադիր է Կովկասն ու նրա շրջակայքը վտանգավոր վայր դարձնել»,- թղթակիցը մեջբերել է քաղաքագետ Կարեն Սարգսյանի խոսքերը։

Loading...