14:11   30-10-2020
Ընդգծված հեռավորություն․ ԱՊՀ երկրների շտաբերի պետերի համատեղ լուսանկարվելու ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը «խուսափել» է հայկական կողմին մոտ կանգնելուց. EurAsia Daily
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի ներկայացուցիչներն այսօր Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցել են ԱՊՀ երկրների շտաբերի պետերի նիստին: Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել է Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը։

Նշվում է, որ համատեղ լուսանկարվելու ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է ընդգծված հեռավորության վրա կանգնել հայկական կողմից, ինչը երևում է համապատասխան լուսանկարում, գրում է eadaily.com կայքը։

Հայտնի է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ԱՊՀ գործադիր հանձնաժողովի պատվիրակությունը և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունը:

ԱՊՀ երկրների զինված ուժերը պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել Համագործակցության սահմանների պարագծում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Loading...