15:16   30-10-2020
Թուրքիայի արտաքին քաղաքականության սկզբունքայնությունը փորձարկվելու է ՌԴ-ի հետ հարաբերություններում․ Financial Times
Թողնել մեկնաբանություն

Վերջերս Ֆրանսիայի հետ Թուրքիայի «առճակատումը» մեծ ուշադրություն է հրավիրել իր վրա, սակայն թուրքական կողմի արտաքին քաղաքականության սկզբունքայնությունն իրականում Ռուսաստանի հետ հարաբերություններում է փորձարկվելու․ այս կարծիքին է հեղինակավոր Financial Times ամսագրի միջազգային հարցերով խմբագիր Դեյվիդ Գարդները։ 

Աբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ այս շաբաթ Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել մուսուլման աշխարհին բոյկոտել ֆրանսիական արտադրանքը՝ ի պատասխան Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի՝ իսլամիստ ծայրահեղականի կողմից ուսուցչի գլխատման դեպքից հետո արած հայտարարությանը։ 

Նշվում է, որ Թուրքիան մի շարք միջազգային վիճելի հարցերի կիզակետում է, այն անգամ ռուսական պաշտպանական համակարգի ձեռքբերման համար ԱՄՆ-ից պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի առաջ է կանգնած։ Սակայն Գարդների խոսքով՝ ամենամեծ հետևանքներ կարող է ունենալ  Թուրքիայի և Ռուսաստանի միջև աճող լարվածությունը։

Նշվում է, որ Սիրիայում և Լիբիայում առճակատման տարբեր կողմերում հանդես գալուն մեկտեղ այժմ այս երկրները Արցախի վիճարկելի հարցի հակառակ դիրքերից են հանդես գալիս․ նշվում է, որ Թուրքիան ռազմական միջամտություն է ցուցաբերում Արցախում Հայաստանի և Ադրբեջանի առճակատմանը, ինչի ի պատասխան՝ «Պուտինը կարծես հրաժարվում է Սիրիայի հյուսիսային հատվածում թուրքիայի ռազմական ներկայության շուրջ իր համաձայնությունից»։

Աղբյուրը հիշեցնում է, որ երկուշաբթի ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածներին, ինչի հետևանքով Թուրքիայի կողմից աջակցվող զինվորականներ են զոհվել, իսկ թուրքական զորքերը ստիպված են եղել առավել պաշտպանական դիրքեր հետ քաշվել։ 

Նշվում է, որ Էրդողանը և Պուտինը թեժացնում են «պատերազմական կրակը», որից փետրվարին Թուրքիան մի կերպ կարողացավ խուսափել, սակայն հնարավոր է նաև, որ երկու երկրի առաջնորդները բանակցային փոխզիջումային տարբերակ գտնեն իրենց տարաձայնությունների հարթման համար։

Հեղինակը գրում է, որ որ Պուտինը հինգշաբթի հայտնել է Արցախ ճգնաժամին «երկարաժամկետ լուծում» գտնելու հարցում ԵԱՀԿ-ի շրջանակում Թուրքիային ներգրավելու ցանկության մասին։ 

Միևնույն ժամանակ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների փորձագետ Քերիմ Հասի խոսքով՝ Պուտինի այս հայտարարությունը որևէ նոր բան չի պարունակում իր մեջ, և այն Արցախի հարցով Ռուսաստանի դիրքորոշման կրկնություն է։ Պուտինը նշել է, որ հակամարտության վերաբերյալ բանակցությունների վերսկսման համար նախ պետք է բախումները դադարեն, իսկ Թուրքիան արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, որը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ 

Loading...