17:24   30-10-2020
Image Description
ԵԱՏՀ-ի խորհուրդը հավանություն տվեց Կուբային ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի տրամադրմանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը հոկտեմբերի 30-ին հավանություն տվեց Կուբայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու որոշման նախագծին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵԱՏՀ-ի հաղորդագրության մեջ:

«Հոկտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում հավանություն տրվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշման նախագծին Կուբայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակի տրամադրման մասին»,- ասված Է հաղորդագրության տեքստում:

ԵԱՏՄ-ին կից որպես դիտորդ Կուբայի կարգավիճակի մասին վերջնական որոշումը կընդունեն միության անդամ պետությունների ղեկավարները:

Ավելի վաղ ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու՝ Կուբայի ցանկության մասին իրազեկվել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խոհուրդը: Պետությունների ղեկավարները հանձնարարել են համատեղ կոնսուլտացիաներ անցկացնել հանրապետության հետ՝ տեխնիկական հարցերի եւ համագործակցության հետագա հեռանկարների ճշտման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...