18:38   30-10-2020
Կանադական թիրախավորման սարքերն օգտագործվում են հայերի դեմ. The Globe and Mail-ը սկանդալային ապացույցներ է ներկայացրել
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի կառավարության տրամադրության տակ են հայտնվել թուրքական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի բեկորներորոնք համալրված են Կանադայում արտադրվող՝ ավիահարվածների թիրախավորման օպտիկական սարքավորումով«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս փաստը հաստատել է The Globe and Mail-ըՊարբերականը նշում է, որ այս հանգամանքը հաստատում է այն պնդումներըոր Ադրբեջանը Արցախի հակամարտությունում օգտագործում է անօդաչու թռչող սարքերորոնք համալրված են կանադական ռազմական տեխնոլոգիաներովԴրանք ի սկզբանե հաստատված են եղել Թուրքիա արտահանվելու համարսակայն հետո տեղափոխվել են Ադրբեջան:

The Globe and Mail-ը լուսանկարիչ է ուղարկել Հայաստան՝ լուսանկարելու խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ՝ սկանդալային փաստի մասին առաջին ձեռքից ապացույցներ ստանալու համարԱռաջատար հետազոտող Քելսի Գալահերն ասել էոր լուսանկարում երևացող սարքավորումըորին հիմա տիրապետում են հայերըիրականում MX-15D նկարահանման և թիրախավորման սարք է՝ պատրաստված L3Harris Wescam-ից կողմիցՆրա խոսքով՝ հիմնաթիթեղի վրա սերիական կոդում «CMX-15D» -ը անհերքելի է դարձնումոր դա կանադական արտադրության է:

«Նույն հիմնաթիթեղը բրենդավորված է նաև Baykar-ի `թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի արտադրողի կողմից»,-ասել է հետազոտողը:

Մասնագետների խոսքով՝ The Globe- ի լուսանկարները հիմնավոր ապացույցներ են առ այնոր Թուրքիա արտահանման համար նախատեսված ռազմական տեխնիկան տեղափոխվել է ԱդրբեջանՀոդվածում նշվում էոր Կանադան պարտավոր է ներքին օրենսդրությամբ և զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրով հայտնաբերել նման խախտումներըերբ ռազմական արտադրանքն օգտագործվում է նախատեսված հաճախորդներից բացի այլ օգտվողի կողմից և կանխել դաԿանադան, ըստ պարբերականի, նաև պետք է դադարեցնի որոշ ապրանքատեսակների արտահանումըորոնք օգտագործվում են խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու նպատակով


Loading...