19:05   30-10-2020
Image Description
Չինաստանը հորդորել Է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում

Չինաստանը Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումից հետո երկրներին հորդորել Է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

«Ես կցանկանայի ասել, որ, իսկապես, մենք նույնպես զգացել ենք, որ մի շարք երկրներ պաշտպանում են երկակի ստանդարտները ահաբեկչության դեմ պայքարի հարցերում եւ այն հարցերում, որոնք վերաբերում են չինական Սինցզյանին: Մենք կարծում ենք, որ դա չի համապատասխանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում միջազգային հանրակցության ընդհանուր շահերին»,-պատասխանել Է դիվանագետը Փարիզի եւ մի շարք այլ երկրների այն հակազմանը մեկնաբանելու խնդրանքին, որը վերաբերում Է Ֆրանսիայում իրադրության սրմանը: Նրա խոսքով՝ «հարկ Է հրաժարվել երկակի ստանդարտներից ահաբեկչության դեմ պայքարի հարցերում եւ հարկավոր չԷ միջամտել Չինաստանի ներքին գործերին՝ որպես պատրված օգտագործելով Սինցզյանի հետ կապված հարցերը»:

Հոկտեմբերի 29-ին դանակով զինված տղամարդը Նիսի կենտրոնում հարձակվել Է Նոտր Դամ եկեղեցու ծխականների վրա: Միջադեպի հետեւանքով զոհվել Է երեք մարդ: Հարձակվողը ձերբակալված Է: «Նա «Ալլահ աքբար» Էր գոռում նույնիսկ այն ժամանակ, երբ նրան բուժօգնություն Էին ցուցաբերում ձերբակալելուց հետո»,-լրագրողներին պատմել Է Նիսի քաղաքագլուխը: Բոլորը նշում են, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն Է, ընդգծել Է քաղաքապետը: Քաղաք Էր ժամանել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները կանոնավոր կերպով մեղադրում են Չինաստանին Սինցզյան-Ույղուրական ինքնավար օկրուգում ույղուր Էթնիկ փոքրամասնության իրավունքները խախտելու մեջ, Պեկիին այդ մեղադրանքները կտրականապես հերքում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...