10:21   31-10-2020
Image Description
Վրաստանում մեկնարկեցին խորհրդարանական ընտրությունները

Այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով երկրի տարածքում հոկտեմբերի 31-ին բացվում է 3657 ընտրատեղամաս: Կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների համար ստեղծվել են 127 հատուկ հանձնաժողովներ:

Ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել հնարավոր է առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն:

2020 թվականի սեպտեմբերի 9-ի տվյալներով՝ Վրաստանում ընտրողների ընդհանուր քանակը կազմում է 3 511 338:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը 120/30 ընտրական համակարգով: Ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ, որոնցից մեկում նրանք պետք է նշեն իրենց նախընտրած մեծամասնական թեկնածուին, իսկ մյուսում՝ կուսակցությանը:

Loading...