10:26   31-10-2020
ԵՄ-ն 400,000 եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել Արցախի բնակչությանը
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը 400,000 եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն է հատկացրել հակամարտությունից տուժած Արցախի բնակչությանը: Այս մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը, փոխանցում է TASS-ը։

«Մենք հատկացրել ենք լրացուցիչ 400,000 եվրոյի մարդասիրական օգնություն՝ Արցախում և նրա շրջակայքում հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության առավել հրատապ կարիքները հոգալու համար»,- ասել նա։

Նա նաև նշել է, որ Եվրամիությունը «կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր»։

Loading...