10:58   31-10-2020
Շուշիում Ադրբեջանի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը: «Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ստեփանյանը:

Loading...