11:19   31-10-2020
Հակամակրոնյան կատաղությունը հասել է Լոնդոն. ոստիկանությունը բախվել է մուսուլման ցուցարարների հետ
Թողնել մեկնաբանություն

Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանատան առջև բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և մահմեդական ցուցարարների միջև, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ցուցարարները պահանջում են «հարգել Մուհամեդ մարգարեին»:
Ցուցարարներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Մենք չենք հանդուրժի անհարգալից վերաբերմունքը, դա խոսքի ազատություն չէ»:
Լոնդոնում որոշ ցուցարարներ իրենց հետ բերել են Ֆրանսիայի նախագահի նկարը սատանայի կերպարում, մյուսները՝ Մակրոնի դեմքին կոշիկի հետքով լուսանկարներ:
Ոստիկանությունից հայտնել են, որ Լոնդոնում ցուցարարներն արդեն ցրվել են:
Ֆրանսիայի դեպանատունը թվիթերյան էջում գրել է.«Ֆրանսիան ահաբեկչական հարձակումների թիրախ է դարձել ազատ արտահայտվելու, հավատալու կամ չհավատալու, եղբայրության մեջ ապրելու համար: Մենք կհիշեցնենք ով ենք մենք՝ ազատ, հանդուրժող երկիր՝ հպարտ իր ժողովրդավարական մարդասիրական արժեքներով»:

Loading...