14:03   31-10-2020
Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվենցիոն ծրագրեր
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են  փողոցների ասֆալտապատման, ոռոգման համակարգի  եւ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:  

Ինչպես  «Արմենպրես»- ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է 247 միլիոն 781 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:

Ասֆալտապատվում են 12 փողոց՝ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Հոկտեմբերի 31-ի դրությամբ մոտ 80 տոկոսով ավարտված են հողային հարթեցման եւ խճապատման աշխատանքները, ասֆալտապատումը կսկսվի առաջիկա օրերին։  Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 80 միլիոն 420 հազար դրամ, որի 70 տոկոսը  հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Հոկտեմբերի 31-ի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսը։ Ոռոգման ներքին ցանցը կառուցվում է 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։

Loading...