14:22   31-10-2020
Չկալովկայում ասֆալտապատվում են երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում  են երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը:

Ինչպես  «Արմենպրես»- ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Չկալովկայի փողոցների եւ հրապարակի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 91 միլիոն 713 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Չկալովկայի համայնքապետարանը: 

Ասֆալտապատվում են  թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը՝ շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Հոկտեմբերի վերջին օրվա դրությամբ շինարարական աշխատանքնեն իրականացված են ավելի քան 50 տոկոսով։ Ծրագիրը կավարտվի այս տարվա ընթացքում։

Loading...