15:18   31-10-2020
ԱՄՆ հետախուզությունը ՌԴ-ից, Իրանից եւ Չինաստանից հաքերներին մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու փորձի մեջ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ հետախուզությունը ՌԴ-ից, Իրանից եւ Չինաստանից հաքերներին մեղադրել է նախագահական ընտրություններին, ներառյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա հակառակորդ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավին միջամտելու փորձերի մեջ, հաղորդում է Reuters-ը: 

Նրանք ներկայացրել են հաքերների ենթադրյալ միջամտության փորձերի ցուցակը:

Մասնավորապես, ցուցակում նշվում է Կալիֆոռնիա եւ Ինդիանա նահանգներում Դեմոկրատական կուսակցության աշխատանքին խոչընդոտելու ռուս հաքերների փորձերը, Ֆլորիդայում եւ այլ նահանգներում ընտրողների նկատմամբ իրանցի հաքերների ոտնձգտություններն ու Ջո Բայդենի ներկայացուցիչներին խոցելու չինացի հաքերների փորձերը: 

Loading...