15:42   31-10-2020
Արաղչին մանրամասներ է ներկայացրել Անկարա այցից
Թողնել մեկնաբանություն

 Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին Արցախի հակամարտության կարգավորման  Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Արցախում:

«Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ  բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արաղչին նշել է իր «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Loading...