19:25   31-10-2020
Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում British Petroleum-ի գրասենյակի դիմաց
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացնում Լոնդոնում՝ նավթագազային միջազգային British Petroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները նշում են, որ Ադրբեջանում գրասենյակ ունեցող և ադրբեջանական նավթն արդյունահանող և արտահանող ընկերությունը ֆինանսավորում է Արցախի դեմ պատերազմը:

Հայաստանի և Արցախի դրոշով ակցիայի մասնակիցները վանկարկում են «Դադարեցրե’ք ֆինանսավորել պատերազմը», «Դադարեցրե՜ք ֆինանսավորել ահաբեկչությունը», «Ամոթ BP-ին», «BP-ն սպանում է մարդկանց» և մի շարք այլ արտահայտություններ:

Բողոքի խաղաղ ցույցի մասնակիցները նշում են նաև, որ Հայաստանն ու Արցախն այժմ պայքարում են British Petroleum-ի կողմից ֆինանսավորվող Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի դեմ:

Loading...