19:47   31-10-2020
Image Description
Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է

Արցախի բնակավայրերում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ցերեկային ժամերին օդային տագնապներ է հայտարարվել Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Շուշիում, հետո այն ավարտվել է»,- ասաց Թադևոսյանը:

Loading...