16:02   04-11-2020
Մեր զոհված հերոսներին պետք է Յարխուշտայով ճանապարհենք. սուգը այս օրերի համար չէ
Թողնել մեկնաբանություն

Կարսն ընկավ, որովհետև կռվելու կամք չկար, բայց Ախալցխան անառիկ
մնաց, որովհետև կարի մեքենան վերափոխեցին, փամփուշտ արտադրեցին: Մեր պետությունը պիտի
ռազմարդյունաբերական, ռազմավարական ռելսերով ընթանա. եթե ցույց տանք, որ պատրաստ ենք
երկարատև պատերազմի, մեր թշամին կընկրկի. թե պետք է 10 տարի կպատերազմենք, բայց հայրենիք
չունենք թշնամուն տալու: Կարևոր է թիկունքի տրամադրությունը. սուգը տեղ չպետք է ունենա,
հաղթանակից հետո կողբանք բոլոր զոհվածների համար, բայց հիմա նրանց ճանապարհել է պետք
Յարխուշտայով:  Այս պատերազմում հաղթանակի պայմաններից է նաև  հրամանատարություն-կամավորներ
համագործակցությունը,  կամավաորը պիտի տեսնի
իր օգտագար գործողության գործակիցը, պիտի ոգևորվի, որ կամք ու վճռականությւոն ունենա
կռիվը շարունակելու: 

Loading...