16:58   09-11-2020
Արցախի հարցի լուծում գերտերություններից սպասել պետք չէ. այն պարտադրվելու է ռազմաճակատում՝ հայ զինվորի կողմից. Ալեքսանդր Իսկանդարյան
Թողնել մեկնաբանություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Արցախյան պատերազմի հարցում որևէ ակնկալիք այլևս տեղին չէ: Ռուսաստանին, ավելի քան որևէ պետության, զզվեցրել են Էրդողանի քայլերը, սակայն ակնհայտ է՝ նա պատրաստ չէ ընտրություն կատարել մեր և Ադրբեջանի միջև: Համանախագահ մյուս երկրի՝ Ֆրանսիայի, հակաթուրքական և հասցեական հայտարարությունները պատերազմի առաջին շրջանում ևս սպասումներ առաջացրին, սակայն գործը դրանից այն կողմ չի անցնում: Այժմ, նոր վարչակազմով պայմանավորված, հայ հասարակության սպասումները մեծ են ԱՄՆ-ից և մասնավորապես Բայդենից: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ ԱՄՆ-ն շատ ավելի մեծ հոգսեր ունի և վստահաբար երկրի ղեկավարությունը ստանձնող Բայդենի առաջին գործը չի լինելու Արցախյան խնդրի կարգավորումը: Քաղաքագետը համոզված է՝ սա այն բացառիկ ժամանակաշրջանն է, երբ Արցախի հարցի վերջնական լուծումը պիտի պարտադրվի ռազմաճակատում հայ զինվորի կողմից: Քաղաքագետի համոզմամբ, գերտերությունները հակված են օգնել նրան, ով օգնում է ինքն իրեն:

Loading...