13:55   15-11-2020
ՀՀ մշակույթի, արվեստի և գիտության գործիչներն ուղերձ են հղել ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահներին, միջազգային կառույցներին
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության գործիչները ուղերձ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ուղերձում նշվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղ) և շրջակա տարածքներում ստեղծված իրավիճակում, երբ, մանավանդ, Արցախի Հանրապետության որոշ տարածքներ Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ են գտնվում, Հայաստանի մշակույթի, արվեստի և գիտության գործիչներն իրենց խորին համոզմունքն են արտահայտում այն մասին, որ լրջորեն վտանգվում են Արցախում գտնվող հայկական բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները, որոնք վկայությունն են տարածաշրջանում հայկական բազմադարյա պատմության և ներկայության:

«Այս համոզմունքի համար հիմք է հանդիսանում այնոր այս պատերազմի 45 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել են հայկական պատմամշակութային կոթողներըԱնօդաչու թռչող սարքերի միջոցով միտումնավոր ռմբակոծության է ենթարկվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ 19-րդ դարի եզակի մի հուշարձանորը մեծ արժեք ունի հայ ժողովրդի համար: 2000-ամյա հելլենիստական և վաղ միջնադարյան Հայաստանի քաղաքակրթությունները ներկայացնող խոշոր քաղաք Տիգրանակերտի հնագիտական վայրը նույնպես ռմբակոծվել է։ Մինչդեռհայկական կողմը թե՛ պետականթե՛ անհատական ու հասարակական ուժերով ոչ միայն պահպանելայլև վերանորոգել է իսլամադավան ժողովրդի պատմամշակութային հուշարձաններըՄիաժամանակմտահոգությունը պայմանավորված է նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից անցյալում իրականացված ոճրագործություններով»,-ասված է ուղերձում։

Loading...