15:18   15-11-2020
Հնագետները Եգիպտոսում ավելի քան 100 սարկոֆագ են գտել
Թողնել մեկնաբանություն

Հնագետները Եգիպտոսում գտել են ավելի քան հարյուր հնագույն սարկոֆագ և 40 արձանիկ: Սակկարայի նեկրոպոլիսում հայտնաբերված գտածոների մեջ որոշ հնաոճ իրեր ոսկեզօծ են: Այս մասին գրում է «Комсомольцкая правда» պարբերականը` հղում անելով Եգիպտոսի հնագիտության և զբոսաշրջության նախարարությանը:

«Այս խմբաքանակում կան ավելի քան հարյուր փակ սարկոֆագներ, որոնք Հին Եգիպտոսի ուշ շրջանից են (մ.թ.ա. 662-332 թվականներ) և Պտղոմեացիների դարաշրջանից (մ.թ.ա. 332 – 30ովականներ): Այս նեկրոպոլիսի տարածքը հնությունների իսկական գանձարան է: Մինչ այժմ գտնվել է տարածաշրջանում առկա բոլոր արտեֆակտների միայն մեկ տոկոսը», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է զբոսաշրջության նախարար Խալեդ ալ-Անանին:

Հայտնաբերված սարկոֆագներն ու արձանիկները կբաշխվեն Եգիպտոսի չորս թանգարանների միջև, դրանց մի մասը կտեղադրվեն դեռևս կառուցվող Եգիպտոսի Մեծ թանգարանում և Նոր վարչական մայրաքաղաքի թանգարանում: Սարկոֆագներից մեկում հայտնաբերվել է մոտ 165 սանտիմետր հասակով տղամարդու մումիա:

Փայտե սարկոֆագները հայտնաբերվել են 3 թաղման վայրերում`տասներկու մետր միջին խորությամբ: Պեղումներն իրականացրել է բացառապես եգիպտական առաքելությունը: Հնությունները պատրաստված են փայտից, ինչը ապացուցում է սարկոֆագների արտադրության որոշակի արհեստանոցի առկայությունը, որը դեռ չի հայտնաբերվել: Եգիպտոսի հին հուշարձանների գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին ասաց, որ հնէաբանները արհեստանոցի գտնվելու վայր կհասնեն մոտավորապես 2021 թվականի վերջին:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...