12:01   17-11-2020
ՌԴ խաղաղապահ բրիգադի ինժեներա-սակրավորական խմբերը տեղափոխվում են Արցախ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը Ил-76 ինքնաթիռներով Արցախ է տեղափոխում Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ինչպես նաև հատուկ տեխնիկա ու ինժեներա-սակրավորական սարքավորումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Արցախի հակամարտության գոտում սակրավորները իրականացնելու են ինժեներական հետախուզության, տարածքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքներ: Բացի այդ՝ նրանք ապահովելու են տեղափոխման և տարհանման ճանապարհների նախապատրաստումն ու պահպանումը, իրականացնելու են ջրի մաքրման և ինժեներական ապահովման այլ առաջադրանքներ:

Պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման և որոնումների համար օգտագործվելու են ծառայողական շներ:

Loading...