16:01   17-11-2020
ՊԲ-ն հերքում է լուրերը, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ
Թողնել մեկնաբանություն

Արցախի պաշտպանության բանակը հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանության բանակը հայտնում է, որ դա կատարյալ ապատեղեկատվություն է:

«Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading...