18:41   17-11-2020
Արցախից հայրենակիցների ծախսերի ֆինանսավորման հարցերը կարող են լուծվել արդեն այս տարի․ ֆիննախ
Թողնել մեկնաբանություն

Արցախից հայրենակիցների ծախսերի ֆինանսավորման ընթացիկ հարցերը կարող են լուծվել արդեն այս տարի։ Այս մասին նոյեմբերի 17-ին ԱԺ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ եթե 2021 թվականին առաջանա լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն, իսկ կառավարության հնարավորությունները չբավարարեն, խորհրդարանի քննարկմանը կուղարկվի համապատասխան առաջարկ։

«Հիմա մեր ընթացիկ բոլոր հարցերին, որքանով դրանք մեզ հայտնի են եւ որքանով դա հնարավոր է, մենք արձագանքում ենք։ Դրանից բացի, մենք նախատեսում ենք այդ խնդիրները լուծել արդեն այս տարի»,- ասաց Ջանջուղազյանը։

Ընդ որում՝ նա նշեց, որ կա մեծ աստիճանի անորոշություն, բայց սպասվում է, որ այս թեման իր ազդեցությունը կունենա միայն 2020 թվականի պետական բյուջեի վրա եւ փոքր չափով կազդի երկրի 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վրա։

Գրում է՝ News.am-ը:

Loading...