16:38   18-11-2020
«Կեղծված է». Վրաստանի ընդդիմությունը Պոմպեոյին դիմավորել է «լուռ» բողոքի ակցիայով
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները  պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին դիմավորել են այսպես կոչված «լուռ» բողոքի ակցիայով: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

Ընդդիմության ներկայացուցիչները «կենդանի շղթաներ» են կազմել Օպերայի և բալետի թատրոնի շենքից մինչև Մեծ համերգասրահ: Ցուցարարները կանգնել են երթևեկելի մասում`իրարից երկու մետր հեռավորության վրա, հատուկ գծանշանների վրա,  ձեռքում պահել  են պաստառներ, որոնց վրա անգլերեն և վրացերեն գրված է եղել  «կեղծված է» բառը: Խոսքը վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, որոնց առաջին փուլը տեղի է ունեցել  հոկտեմբերի 31-ին: 

Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած  ընտրություններից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են իրենց մանդատներից:

Գրում է Tert.am -ը:

Loading...