09:25   21-11-2020
Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8200-ը. մեկ օրում մահացել է 74 մարդ. Известия
Թողնել մեկնաբանություն

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցած 1 օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 74 պացիենտ: Այս մասին հաղորդում է Известия-ն՝ հղում տալով կորոնավիրուսային իրավիճակի հսկողության և մոնիթորինգի հարցով օպերատիվ շտաբին: 

Այսպիսով, ընդհանուր առմամբ Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 8233-ի: Մահացած բոլոր պացիենտների մոտ եղել է թոքաբորբ, ինչպես նաև կորոնավիրուսի ախտորոշիչ թեստի դրական պատասխան:

Գրում է Tert.am -ը:

Loading...