09:37   21-11-2020
Կրակոցներ՝ ԱՄՆ Վիսկոնսին նահանգի առևտրի կենտրոններից մեկում. կան տուժածներ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Վավատոս քաղաքում գտնվող առևտրի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մի քանի մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով քաղաքապետ Դենիս Մաքբրայդին:

Իր խոսքով՝ կրակոցների հեղինակն անհայտ է: Նրան հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներին ներգրավված են ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ: Մաքբրայդը հայտնել է, որ նախնական տվյալներով, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: ABC հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորում են ստացել նվազագույնը 6 մարդ, որոնք տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Ներկայում դեպքի վայրում աշխատում են ոստիկանության 75 աշխատակիցներ: 

Գրում է Tert.am -ը:

Loading...