09:41   21-11-2020
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 6 միլիոնը. RT
Թողնել մեկնաբանություն

Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 38 397 և գերազանցել է 6 միլիոնը: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված է 6 020 164 մարդ:

Համավարակի հետևանքով երկրում մահացել է 168 613 մարդ: Կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր երկրում ապաքինվել է 5 422 102 մարդ:

Գրում է Tert.am -ը:

Loading...