10:22   21-11-2020
ԱՄՆ վարչակազմում հաստատել են, որ Թրամփը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովին (G20), որը տեղի կունենա նոյեմբերի 21-22-ին՝ առցանց ձևաչափով: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել Է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Նախագահ Թրամփը կմասնակցի G20-ի վաղվա առցանց գագաթնաժողովին»,- Թրամփի՝ G20-ին մասնակցության վերաբերյալ հարցին պատասխանել է նա։

Նշվում է նաև, որ Սպիտակ տան կողմից ուրբաթ հրապարակված նախագահի աշխատանքային գրաֆիկի համաձայն՝ շաբաթ և կիրակի օրերին Թրամփը մասնակցելու է մամուլի համար փակ ձևաչափով գագաթնաժողովների:

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի նախագահությամբ «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 21-22-ը՝ առցանց ձևաչափով: Քննարկման թեմաներից է համաճարակի պատճառած ճգնաժամից հետո տնտեսական աճի վերականգնումը։ Կորոնավիրուսի հետ կապված հարցերից բացի, գագաթնաժողովում քննարկվելու են մի շարք այլ հարցեր, այդ թվում ՝ նորարարությունները:

Գրում է Tert.am -ը:
V

Loading...