10:30   21-11-2020
Image Description
4 թուրքական կործանիչ թռել են հունական կղզու վրայով՝ «մոդելավորելով» օդային մարտական գործողություն

Չորս թուրքական կործանիչ, բաժանվելով երկու զույգի, միաժամանակ թռել են հունական Ագաթոնիսի կղզու վրայով, հայտնում է en.protothema.gr կայքը՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան:

Աղբյուրը նշում է, որ թուրքական կողմի սադրանքը նման է եղել հունական կղզու երկնքում օդային մարտական գործողության «մոդելավորման»:

Թուրքական F 16-ը, խախտելով օդային երթևեկության կանոնները, ապա հատելով Հունաստանի օդային տարածքը, շարունակել են թռիչքը հունական տարածքի վրայով:

Զույգերից մեկը թռել է 4.8, իսկ մյուսը՝ 7.6 կմ բարձրության վրա:

Գրում է Tert.am -ը:

Loading...